Պոլիկլինիկաներում դրական տեղաշարժեր են սպասվում. նախարար

Սկսած աշխատավարձերի բարձրացումից, տեղամասային սպասարկում իրականացնող բժիշկների աշխատանքային գրաֆիկի թեթևացումից․․․
ayc-poliklinika

Առաջնային բուժօգնության ոլորտում սպասվում են դրական տեղաշարժեր՝ սկսած աշխատավարձերի բարձրացումից, տեղամասային սպասարկում իրականացնող բժիշկների աշխատանքային գրաֆիկի թեթևացումից: Պոլիկլինիկաներին առնչվող առաջիկա փոփոխությունների մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա այցի ժամանակ, որտեղ բուժհաստատության աշխատակիցներից հետաքրքրվել է նրանց աշխատանքային խնդիրներով ու բուժօգնության տրամադրման հարցերով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Առողջապահության նախարարին ուղեկցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը: Նրանց հետ զրույցում պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանը բարձրացրել է համակարգային մի շարք խնդիրներ, մասնավորապես, ծննդօգնության մատուցման որոշ չափորոշիչների վերանայում, պոլիկլինիկաներում հաշվառվելու կարգի հստակեցում, որոշ կաբինետների գերծանրաբեռնվածության թեթևացում, և ամենակարևորը՝  աշխատանքին խիստ անհամարժեք ցածր աշխատավարձեր:

«Առաջնային օղակի բուժաշխատողներին սոցիալապես շատ ավելի պաշտպանված դարձնելու հարցը մեր օրակարգում է: Այժմ քննարկում ենք դրան հասնելու առավել արդյունավետ ուղիները, իսկ այդպիսիք մի քանիսն են»,-շեշտել է Թորոսյանը:

*

*