Philip Morris-ը 1 մլրդ դոլար կհատկացնի ծխելու դեմ պայքարելու համար

12 տարվա ընթացքում տարեկան 80 մլն դոլար կհատկացվի հիմնադրամի գործունեության համար
tsxaxot1

Ծխախոտի «Philip Morris International» ամերիկյան արտադրողը հայտնել Է հատուկ հիմնադրամ ստեղծելու մասին, որի նպատակը ծխելու դեմ պայքարն է: Ինչպես հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում, այն 2018 թվականից սկսած 12 տարվա ընթացքում տարեկան 80 մլն դոլար կհատկացնի հիմնադրամի գործունեության համար, այսինքն՝ միագումար ներդրումները կկազմեն 1 մլրդ դոլար:

Հիմնադրամը կգլխավորի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախկին աշխատակից Դերեք Յոն:

Կազմակերպությունը կանվանվի «Հիմնադրամ հանուն աշխարհի, որտեղ չեն ծխում» (Foundation for a Smoke-Free World), որը կֆինանսավորի հետազոտությունները, կգնահատի ավանդական սիգարետների այլընտրանքները, կհետեւի ծխելու դեմ պայքարի առաջընթացին ու կզբաղվի այն միջոցների որոնմամբ, որոնք ծխախոտ արտադրողներին կնախապատրաստեն իրենց արտադրանքի պահանջարկի կրճատմանը:

*

*