Պետպատվերով հատկացումների մասին տեղեկատվությունը հասանելի է առցանց

2019 թվականի հատկացումների մասին տեղեկությունը՝ առցանց
online

Հայաստանի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» (Արմեդ) ընկերության  կայքում առցանց ռեժիմով հասանելի է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում (պետական պատվեր)  իրականացնող բժշկական կազմակերպությունների  2019 թվականի հատկացումների մասին տեղեկությունը՝ ըստ ամսական համամասնությունների ու  հասանելիության կարգավիճակի։

Կայքում բժշկական ծառայությունների համապատասխան խումբն ընտրելուց հետո էջում  հայտնվում է այն  բուժհաստատությունների ցանկը, որոնք պետպատվերի շրջանակում տվյալ խմբով նախատեսված ծառայություններ են մատուցում։  Առցանց հնարավոր է տեսնել կոնկրետ բուժհաստատությունում ծառայությունների  տվյալ խմբի մասով փաստացի կատարված աշխատանքների (ծախսված միջոցների), հասանելի միջոցների և հերթագրումների  մասին տեղեկությունը։

*

*