Նեւրոզների գլխավոր պատճառը սոցիալական անարդարությունն է. հոգեբան

Խորհրդային Միության փլուզումից հետո նեւրոզների թիվն աճել է շուրջ 10 անգամ։
nevroz1

Տնտեսական վիճակն այդքան էլ դեր չի խաղում նևրոզների առաջացման համար, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ խոսելով նևրոզների առաջացման գործոնների մասին ։

Հոգեբանի կարծիքով՝ նեւրոզների գլխավոր պատճառը սոցիալական անարդարությունն է։ Այն արդեն ոչ միայն անհատական, այլեւ հասարակական մակարդակով է ազդեցություն գործում՝՝ ընդհանուր լարվածություն առաջացնելով։

Հոգեբանը նկատեց, որ խորհրդային տարիներին սոցիալ-տնտեսական վիճակն առանձնապես փայլուն չէր, բայց էապես ցածր էր նևրոզների տարածվածությունը։ Խորհրդային Միության փլուզումից հետո դրանց թիվն աճեց շուրջ 10 անգամ։

Հոգեբանը նևրոզների առաջացման հարցում հատկապես կարևորեց մարդկանց անձնային հատկանիշները՝ մտածողությունը, հոգեբանական մի շարք առանձնահատկություններ, որոնք էլ մեծ դեր են խաղում հիվանդության դեմ պայքարելու և այն հաղթահարելու հարցում։

*

*