Միելոլեյկոզ հիվանդությունն այլեւս դատավճիռ չէ

Տարիներ առաջ դատավճիռ համարվող հիվանդությունն այսօր բուժելի է:

Տարիներ առաջ դատավճիռ համարվող հիվանդությունն այսօր բուժելի է: Եթե ժամանակին միելոլեյկոզ ախտորոշմամբ մարդիկ երկար չէին ապրում, ապա այժմ այն հաղթահարելի է:

Հայաստանում քրոնիկ միելոլեյկոզով 200 հիվանդ կա, որոնց համար անհրաժեշտ դեղերը գոնե մեկ օր չստանալը կարող է ճակատագրական դառնալ: Սակայն գնել դրանք ոչ հիվանդներն են կարող, ոչ՝ պետությունը: Այս հարցում արյունաբանական կենտրոնի գործընկերը Tհe Max Foundation հիմնադրամն է: Ներկայացուցիչները Երեւանում են ու մեր արյունաբանական կենտրոնում առանձին-առանձին բոլոր բաժանմունքներն ու լաբորատորիաներն են անցնում: Ամեն ինչ պետք է լինի հստակ չափանիշներով, որպեսզի հիմնադրամը վստահ կլինի, որ իր տված դեղերը ճիշտ նպատակին են ծառայում:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*