«Ուղեղային գրոհ» և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայի վերաբերյալ գործնական հմտություններ՝ լրագրողներին

ՄԻԱՎ վարակի տարածումն ամենամեծը ՌԴ-ում և Ուկրաինայում է:
MIAV1-caxkadzor

2016-ի տվյալներով՝ աշխարհում ապրում է ՄԻԱՎ վարակով 36,7 միլիոն հիվանդ: Ծաղկաձորում դեկտեմբերի 2-ին մեկնարկած՝ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցեր. ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացության նշանակությունը, ինքնաթեստավորում ՄԻԱՎ-ի վերաբերյալ» խորագրով լրագրողների համար սեմինար-վարժանքի ընթացքում անցկացվեց «ուղեղային գրոհ», անդրադարձ կատարվեց ՄԻԱՎ վարակի փոխանցման ուղիներին և կանխարգելման խնդիրներին: Սեմինարը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ)։

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանը տեղեկացրեց, որ մեր տարածաշրջանում՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ապրում է ՄԻԱՎ վարակով մինչև 1,6 միլիոն պացիենտ: ՄԻԱՎ վարակի տարածումն ամենամեծը ՌԴ-ում է և Ուկրաինայում: ՄԻԱՎ վարակով ամենաշատ պացիենտներ ապրում են Աֆրիկայում:

Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է ՀՀ-ում լուծվում անապահով խավի՝ ՄԻԱՎ վարակով պացիենտների բուժման հարցը, Վ. Արզաքանյանը պատասխանեց. «Պետությունն ապահովում է անվճար բուժօգնություն ՄԻԱՎ վարակի դեպքում: Բուժում ասելով՝ հասկանում ենք հակառետրովիրուսային դեղորայքի տրամադրում: Հիվանդը կանգնում է դիսպանսերային հսկողության՝ սկսած հետազոտությունից մինչև բուժում: Ամեն ինչ անվճար է: Այս հիվանդության դեպքում կարևոր է ամենօրյա ռեժիմով դեղորայքային ընդունումը»:

*

*