Մասիսի հիվանդանոցում խախտումներ են հայտնաբերվել․ 8 բուժաշխատող ազատման դիմում է ներկայացրել — Երկիր Մեդիա

Մասիսի հիվանդանոցում խախտումներ են հայտնաբերվել․ 8 բուժաշխատող ազատման դիմում է ներկայացրել

Մեզի անալիզի փոխարեն թեյ է հանձնել և ստացել մեզի անալիզի պատասխան:
hivandanoc-hospital-zincarayogh-viravor

Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենը նույն հիվանդանոցի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյ  է հանձնել և ստացել մեզի անալիզի պատասխան: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում փաստեց հիվանդանոցի տնօրեն Նունե Ավանեսյանը՝ աշխատողներին ստուգելու դրդապատճառ են եղել բազմաթիվ բնակիչների բողոքներ:

«Իմ արյունը հանձնել եմ մի քանի մարդկանց արյան փոխարեն, ստացել եմ տարբեր պատասխաններ: Թեյի գույնը մեզի անալիզի փոխարեն եմ հանձնել, ստացել եմ մեզի պատասխան, որում բոլոր կոմպոնենտները՝ լեյկոցիտները, էրիթրոցիտները և էպիթելերը հաշված գրել էին: Դրանք պրակտիկորեն չեն կարող թեյի գույնի մեջ լինել»,-ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ տվել են մոտավորապես պիելոնեֆրիտով հիվանդ մարդու հետազոտությունների արդյունք:

Նրա խոսքով՝ աշխատողները մինչ այդ էլ բազմիցս զգուշացում են ստացել: Լաբորատորիայում աշխատում էր 15 բուժաշխատող, ազատման դիմում է ներկայացրել 8-ը: Նրանք եղել են երկար տարիների աշխատողներ: Նունե Ավանեսյանը Մասիսի բժշկական կենտրոնում պաշտոնավորում է արդեն 8 ամիս:

*

*