Մայրական և մանկական մահացության ցուցանիշը նվազել է. Արսեն Թորոսյան

2019 թվականին սպասվում է պետբյուջեից առողջապահության ոլորտին հատկացումների աճ
arsen-torosyan

Հայաստանյան բուժհաստատությունների մանկական ծառայությունների ղեկավարների և ոլորտի լավագույն մասնագետների հետ հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է մանկաբուժությանն առնչվող խնդիրներից, ձեռքբերումներից, անելիքներից:

«Մոր և մանկան առողջության պահպանումն առավել քան ուշադրության և հոգածության ներքո է: Մայրական կամ մանկական մահվան ցանկացած դեպք մեզ համար անչափ ցավալի է, միաժամանակ, քննության հատուկ թեմա: Պետք է հասկանալ բոլոր խնդիրները` դրանց հրատապ և արդյունավետ լուծում տալու համար, ինչը և արվում է: Մյուս կողմից չենք կարող չշեշտել ձեռքբերումները` մայրական և մանկական մահացության ցուցանիշը երկրում իջնում է` շնորհիվ մեր մասնագետների, որոնք սուղ ռեսուրսով անում են առավելագույնը, աշխատում ուժերի գերլարումով»,- շեշտել է Արսեն Թորոսյանը:

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ 2019 թվականին սպասվում է պետբյուջեից առողջապահության ոլորտին հատկացումների աճ, կավելանա նաև մանկաբուժության ֆինանսավորումը:

Նախարարը շեշտել է, որ ավելացած գումարը կուղղվի օրակարգային մի շարք խնդիրների լուծմանը` պոլիկլինիկաներում նյութատեխնիկական հագեցվածությանը, մարզերում մանկաբուժական ծառայությունների հիմնմանը կամ դրանց հզորացմանը:

Շեշտվել է նպատակային կլինիկական օրդինատուրայում անվճար տեղերի միջոցով մարզերում մանկաբույժների կադրային խնդիրների լուծման նպատակադրումը:

*

*