Մալայանի կենտրոնում կատարվածը դեղի օգտագործման կանոնների խախտման հետևանք է. Արսեն Թորոսյան

Որևէ խնդիր ներմուծման փորձաքննության ժամանակ չի հայտնաբերվել
malayan-achqi-kentron

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին:

«Մեր կողմից ներգրավված են դեղերի փորձագիտական կենտրոնի և հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի աշխատակիցները, որպեսզի պարզվի միջադեպի իսկությունը: Եթե դա լինի անփույթ վերաբերմունք բուժաշխատողների կողմից, ապա կունենա իրավական հետևանք` քրեական գործի շրջանակներում»,-ասաց Թորոսյանը:

Նա նշեց, որ իրենց ունեցած նախնական տեղեկությունների համաձայն` դեղը ներմուծվել է պատշաճ և դեղի սերիան համապատասխանել է գրանցման պահանջներին: «Որևէ խնդիր ներմուծման փորձաքննության ժամանակ չի հայտնաբերվել, հետևաբար պետք է ենթադրել, որ դա եղել է դեղի օգտագործման կանոնների խախտում»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ ամենը կպարզվի փորձաքննությունների արդյունքում:

Արսեն Թորոսյանը նշեց, որ դեղի գնման գործընթացը «Նատալի ֆարմ»-ի հետ կապ չունի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչներով դեղը ներարկման համար ևս կիրառելի է:

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում օրեր առաջ «Ավաստին» դեղամիջոցի ներարկումը կենտրոնում բուժվող վեց հիվանդների մոտ տեսողության խնդիրներ էր առաջացրել:

*

*