Մալայանի ակնաբուժական կենտրոնում ութ հիվանդ արթնացել է գրեթե կուրացած

Հավաստիացնում են՝ տուժածներից և ոչ մեկի մոտ կուրանալու վտանգ չկա
malayan555 (1)

Մամուլում տարածված տեղեկատվության համաձայն Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ութ հիվանդ արթնացել է գրեթե կուրացած:

«Երկիրն այսօրի» նկարահանող խումբն այցելել է այնտեղ եւ պարզել, որ կլինիկայում 10 մարդ ներարկում ստանալու հաջորդ օրն արթնացել է բորբոքված աչքերով, նրանց մոտ նկատվել է տեսողության անկում: Պացիենտներից վեցն ունեն շաքարային դիաբետ և բարդություններից խուսափելու համար անմիջապես վիրահատվել են, մյուս չորսը կաթիլային դեղերով բուժում են ստանում:

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ նախարարի տեղակալ Լեւոն Հակոբյանը ևս այցելել է ակնաբուժական կենտրոն: Մալայան բժշկական կենտրոնի ակնաբույժ Լիլիթ Ոսկանյանի հավաստիցմամբ, տուժածներից և ոչ մեկի մոտ կուրանալու վտանգ չկա, իսկ դեղորայք մատակարարող ընկերության հետ աշխատել են տարիներ շարունակ և դրանում հայտնաբերված հարուցչի առկայությունը զարմանալի է:

*

*