Ավտոմատ սարքերի լուծվող սուրճը կարող է քաղցկեղ առաջացնել — Երկիր Մեդիա

Ավտոմատ սարքերի լուծվող սուրճը կարող է քաղցկեղ առաջացնել

Ըստ գիտնականների՝ լուծվող սուրճի մեջ ամենից շատ վտանգ պարունակում է ակրիլամիդը
surch-meqena

Կալիֆորնիան կարող է ԱՄՆ-ում առաջին նահանգը դառնալ, որտեղ պաշտոնապես օրենք կընդունվի սուրճի պատրաստման ավտոմատ սարքերում վտանգավոր մթերքների առկայության մասին նշումներ կատարելու վերաբերյալ:

Նման որոշման դեպքում ավտոլվացման կետերի ու լցակայանների սեփականատերերը պարտավորված են լինելու սուրճի պատրաստման սարքերի վրա զգուշացնող նշումներ անել՝ լուծվող սուրճի մեջ քաղցկեղ առաջացնող քիմիական նյութերի առկայության մասին:

Ըստ գիտնականների՝ լուծվող սուրճի մեջ ամենից շատ վտանգ պարունակում է ակրիլամիդը, որն առաջանում է սուրճի և շոկոլադի ջերմային մշակման ժամանակ: 2002թ-ին հայտնաբերված այս քիմիական միացությունը կարող է ոսկրերի և մի շարք այլ ծանր հիվանդություններ առաջացնել:

Ի դեպ, փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է:

 

*

*