«Պապիկները կարող են շարունակել հազալ, իսկ թոռնիկները չպետք է ծխեն»

Առողջապահության նախարար. Պետք է անել ամեն ինչ, որպեսզի երիտասարդները չծխեն

Ծխելու դեմ պայքարի ծրագիրը պարտավոր է հաջողության հասնել մեր երկրում, այլընտրանք չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է  ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` անդրադառնալով առողջապահության նախարարության սկսած` ծխելու դեմ պայքարի ծրագրին:

Ըստ նախարարի` հանրությունը պետք է հասկանա` եթե մեծահասակները ծխում են, նրանք կարող են շարունակել դա, սակայն պետք է անել ամեն ինչ, որպեսզի երիտասարդները չծխեն.«Պապիկները կարող են շարունակել հազալ, իսկ թոռնիկները չպետք է ծխեն, և ծխախոտի հոտ նրանցից չպետք է գա»:

*

*