Հայաստանում է Ռուսաստանի գլխավոր սրտաբան Լեո Բոկերիան

Նրա այցի օրակարգում է հայ սրտաբանների հետ համագործակցությունը։
leo-bokeria

Հայաստանում է աշխարահռչակ սրտային վիրաբույժ, Ռուսաստանի գլխավոր սրտաբան Լեո Բոկերիան: Նրա այցի օրակարգում է հայ սրտաբանների հետ համագործակցությունը, ինչպես նաեւ նոր կապերի հաստատումն ու ամրապնդումը:

Լեո Բոկերիան աշխարհում առաջիններից է սկսել իրականացնել վիրահատություններ սրտի բնածին, ձեռքբերովի արատների շտկման կամ սրտի իշեմիկ հիվանդությունների դեպքում:

78-ամյա աշխարհահռչակ բժշկի յուրաքանչյուր օրն ուղեկցվում է առնվազն 4-5 վիրահատությամբ: Այսօր բժշկական համալսարանի գիտական խորհրդի հատուկ նիստի ընթացքում անվանի բժշկին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*