Կրեմլում կոչ են արել բացառել հույզերը եւ լրջորեն վերլուծել ՄՕԿ-ի որոշումները

Պեսկովը նշել Է, որ հարկավոր Է կենտրոնանալ ռուսաստանցի մարզիկների պաշտպանության թեմայի վրա
peskov

Կրեմլում կոչ են արել չշտապել ՌԴ-ի օլիմպիական հավաքականի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշման գնահատումների հարցում, քանի դեռ ռուսաստանցի մարզիկները միասնական տեսակետ չեն մշակել իրենց հետագա գործողությունների համար:

«Անհրաժեշտ Է բացառել հույզերը եւ ամենայն լրջությամբ վերլուծել այն որոշումները, որոնք ՄՕԿ-ն ընդունել Է մեր երկրի նկատմամբ, նախքան դրա վերաբերյալ ինչ-որ եզրակացություններ անելը»,- լրագրողներին ասել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նաեւ նշել Է, որ ներկայում հարկավոր Է կենտրոնանալ ռուսաստանցի մարզիկների պաշտպանության, այլ ոչ թե ռուսաստանցի պաշտոնյաներին, այդ թվում՝ փոխվարչապետ Վիտալի Մուտկոյին պատժելու թեմայի վրա։

*

*