Մասնագետները ներկայացրել են կրծքագեղձի քաղցկեղի բուժման միջազգային լավագույն փորձը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի եւ «Դավիդյանց» լաբորատորիայի գործակցությամբ կազմակերպված համաժողովը․․․

Ամեն տարի Հայաստանում ավելի քան հազար կնոջ մոտ հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն տարեցտարի այդ հիվանդության դեմ պայքարն ավելի արդյունավետ է դառնում, մահվան դեպքերի թիվը՝ պակասում:

Ինչպե՞ս է բուժվում կրծքագեղձի քաղցկեղը․ «Էրեբունի» բժշկական կենտրոնի եւ «Դավիդյանց» լաբորատորիայի գործակցությամբ կազմակերպված համաժողովը մեկ հարկի տակ է հավաքել Հայաստանի եւ Արցախի 5 տասնյակ ուռուցքաբանների:

Ռուսաստանի, Վրաստանի, Բելգիայի եւ Ղազախստանի մասնագետները ներկայացրել են կրծքագեղձի քաղցկեղի բուժման միջազգային լավագույն փորձը:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*