Ավելի քան 100 երեխա արդեն լսում ու խոսում է

Մի քանի ժամ վիրահատական սեղանին, մի քանի օր վիրակապով ու մի քանի ամիս՝ հետվիրահատական, վերականգնողական պարապմունքներ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքը 25 տարեկան է: Բժիշկներն ամփոփել են այդ ժամանակահատվածում կատարած աշխատանքը: Բաժանմունքի ամենալուրջ հաջողություններից մեկն է՝ ականջախեցու իմպլանտացիան, որը կատարվում է միայն այս կենտրոնում: «Կոխլեար» կոչվող սարքի տեղադրմամբ բազմաթիվ փոքրիկների համար հնարավոր է դարձել լսելն ու խոսելը։

Մարիաննայի ծնողները 3 տարի են սպասել, որ աղջիկն արտասանի առաջին բառերը: Երկկողմանի ծանրալսությունը փորձել էին ուղղել լսողական սարքերով, սակայն դրանով շրջապատի ձայները Մարիաննային չէին հասել: Մի քանի ժամ վիրահատական սեղանին, մի քանի օր վիրակապով ու մի քանի ամիս՝ հետվիրահատական, վերականգնողական պարապմունքներ: Տարիներ հետո Մարիաննային իր հիվանդության մասին կհիշեցնի միայն լսողական սարքը, որն ի տարբերություն ավանդականների, ոչ թե պարզապես դրվում է ականջին, այլ փոխպատվաստվում է ներքին ականջում:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*