Աշխարհում տարեկան 2,8 մլն հղի կին եւ նորածին է մահանում. ԱՀԿ

«Կանայք եւ նորածիններն առավել խոցելին են ծննդաբերության ժամանակ եւ դրանից անմիջապես հետո»
noracin

Աշխարհում տարեկան 2,8 մլն հղի կին եւ նորածին է մահանում: Այդ մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ սեպտեմբերի 19-ին հրապարակված զեկույցում, որը նվիրված է մանկական մահացությանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կանայք եւ նորածիններն առավել խոցելին են ծննդաբերության ժամանակ եւ դրանից անմիջապես հետո: Գնահատումների համաձայն, մահանում է 2,8 մլն հղի կին եւ նորածին, յուրաքանչյուր 11 վայրկյանը մեկ՝ մեկ հոգի, հիմնականում այնպիսի պատճառներով, որոնք կարելի է կանխել»,-ասված է հետազոտության մեջ: Ավագ տարիքի երեխաները նույնպես ռիսկի խմբում են: 2018 թվականին աշխարհում զոհվել Է մինչեւ 15 տարեկան 6,2 մլն երեխա, նրանցից մոտավորապես 5,3 միլիոնի մահը տեղի է ունեցել երեխայի կյանքի առաջին հինգ տարում: Իսկ 2017 թվականին հղիության եւ ծննդաբերության ընթացքում մահացել է ավելի քան 290 հազար կին: Ինչպես նշվում է, չնայած ձեռք բերված առաջընթացին եւ աշխարհում մանկական մահացության նվազմանը, երեխայի մահվան սպառնալիքը ծննդաբերությունից անմիջապես հետո կամ կյանքի առաջին տարիներին մնում է բարձր: Առավել ռիսկային են առաջին ամիսները, հատկապես եթե երեխան ծնվել է վաղաժամ կամ չափազանց փոքր, բարդացումներ են եղել ծննդաբերության ժամանակ կամ նա վարակ է տարել: Միեւնույն ժամանակ ԱՀԿ-ում նշում են, որ 2000 թվականից մանկական մահացությունը կրճատվել է կիսով չափ, իսկ մայրերի մահացությունը՝ մեկ երրորդով:

*

*