Կանանց կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը Հայաստանում նվազել են — Երկիր Մեդիա

Կանանց կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը Հայաստանում նվազել են

Կանայք ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց առողջությանը․․․
krcqaghedzi-qaghckegh

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղ 2017-ին հայտնաբերվել է հետազոտված յուրաքանչյուր 26-րդ կնոջ մոտ` նախկին տարիների յուրաքանչյուր 16-ի և 20-ի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

«Նախկինում հետազոտված յուրաքանչյուր 15-16-րդ կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ էր հայտնաբերվում: 2016-ին կրծքագեղձի քաղցկեղ էր հայտնաբերվում ամեն 20-րդ կնոջ մոտ: Իսկ 2017-ին` ամեն 26-րդ կնոջ մոտ: Դա նշանակում է, որ կանայք ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց առողջությանը և հաճախ են հետազոտվում»,-ասաց Հակոբյանը:

2017-ին ՀԱԱԿ-ում հետազոտվել է 45 810 այցելու, կատարվել է 55920 հետազոտություն: Այնինչ նախկինում կենտրոնում հետազոտվում էր տարեկան ընդամենը 1000 այցելու:

Կենտրոնի տնօրենը հորդորեց կանանց հաճախակի այցելել բժշկի, քանի որ քաղցկեղի ամենաճիշտ, արդյունավետ բուժումը կանխարգելումն է:

*

*