Կիևից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ հաստատվել է կարմրուկ

Նույն օդանավում և սպասասրահում գտնված մարդկանց խորհուրդ է տրվում պատվաստվել․․․
karmruk

Կիևից PS 611 չվերթով Հայաստան է ժամանել Ուկրաինայի քաղաքացի, ում մոտ լաբորատոր հաստատվել է կարմրուկ․ թռիչքը` Կիևից 24.02.2019թ., ժամը 20:10-ին, ժամանում Երևան՝ 25.02.2019թ․, ժամը 00:47-ին:

«Տվյալ թռիչքի բոլոր ուղևորներին և ժամանման պահին օդանավակայանի սպասասրահում գտնվողներին հորդորում ենք պատվաստվել կարմրուկի դեմ, եթե չեն պատվաստվել կամ չունեն 2 դեղաչափ»,- նշված է հաղորդագրության մեջ:

*

*