Գրանցվել է կարմրուկով 15-րդ եւ կապույտ հազով 31-րդ հիվանդը․ Գայանե Սահակյան

«Սարսափելի կլինի, եթե այս հաղթարշավը եզրափակեն հենց դիֆթերիան ու պոլիոմիելիտը...»
karmruk

«Ցավոք շարունակվում է կարմրուկի, կապույտ հազի հաղթարշավը: Գրանցվեց կարմրուկով 15-րդ հիվանդը, կապույտ հազի 31-րդը, դարձյալ չպատվաստվածներ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Կանխատեսվում է, որ այս շքերթին կմիանան նաև խոզուկի վիրուսը, դիֆթերիայի բակտերիան ու պապիլոմավիրուսն էլ կողքից կուրախանա: Բա հո մենակ չէ՞ր մնալու:

Սարսափելի կլինի, եթե այս հաղթարշավը եզրափակեն հենց դիֆթերիան ու պոլիոմիելիտը… Վերջապես կհիշենք 1994 թվականի Հայաստանին ու 2010-ի Տաջիկստանին: Հետևանքներն իրոք սարսափելի կլինեն»,-իր մտահոգությունն է հայտնել Գ. Սահակյանը:

 

*

*