Բժշկական 2 կենտրոն չի մասնավորեցվի

Մասնավորեցման ցանկում ներառված է եւս 9 հաստատություն․․․
aroghjapahutyan-handznajoghov

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց երկու բժշկական կենտրոնները մասնավորեցման ցանկից հանելու մասին կառավարության նախագծին: Դրանցից մեկը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն է, որն ըստ առողջապահության նախարարի հանրապետությունում օնկոլոգիական բուժօգնության ծառայություններ մատուցող ամենախոշոր, բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունն է:

Իսկ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը համապատասխան հիվանդություններ ունեցող անձանց բժշկական օգնություն տրամադրող միակ մասնագիտացված հիմնարկն է: Ուստի, ըստ Արսեն Թորոսյանի, առավել նպատակահարմար է, որ կենտրոնները գործեն պետական համակարգում:

Միաժամանակ նախարարը չի բացառել կենտրոններում մասնավոր ներդրողների ներգրավման հնարավորությունը: Մասնավորեցման ցանկում ներառված է եւս 9 հաստատություն, որոնցով դեռեւս հետաքրքրվողներ չկան:

*

*