Հանրապետությունում ջրծաղիկով հիվանդացության դեպքերի աճ չի գրանցվել. ԱՆ

Հունվարի 8-15-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է հիվանդացության 569 դեպք
hivandanoc

Քաղաքացիների կողմից ահազանգեր են ստացվել այն մասին, որ ուսումնական հաստատություններում եւ նախակրթարաններում ջրծաղիկով հիվանդացության դեպքերի աճ է նկատվում:

Yerkirmedia.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Առողջապահության նախարարության՝ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը տեղեկացրեց, որ հանրապետությունում ջրծաղիկով հիվանդացության դեպքերի աճ վերջին շաբաթվա ընթացքում չի դիտվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Մասնավորապես՝ հունվարի 8-15-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է հիվանդացության 569 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 576 դեպքի դիմաց: Դեպքերի մեծամասնությունը բաժին է ընկնում Երևանին, որին հաջորդում են Կոտայքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերը: Ուսումնական հաստատություններից հիվանդացության դեպքերն առավելապես նկատվել են դպրոցներում:

Նախարարությունն ամեն շաբաթ մոնիթորինգ է իրականացվում հանրապետություն ուսումնական հաստատություններում, ստացված ահազանգերի վերաբերյալ իրականացվում են ուսումնասիրություններ և տեղում համապատասխան մասնագետների կողմից ցուցումներ են տրվում: Դպրոցներում և մանկապարտեզներում անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում՝ հիվանդության տարածքումը կանխարգելելու նպատակով:

 

 

*

*