Սահմանվել է դեղերի դեղատոմսով բաց թողնման հստակ ժամանակացույց. ԱՆ  

Կառավարության որոշմամբ սահմանվել է...
poxoc-dexatun2

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման գործողությունը մասնակի կասեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

Կառավարության որոշմամբ սահմանվել է դեղերի դեղատոմսով բաց թողնման   հստակ ժամանակացույց.

  1. հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր,  իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ,  պատվաստանյութեր) դեղերը բաց են թողնվելու դեղատոմսով 2018 թվականի մարտի 1-ից,
  2. ներարկման համար նախատեսված դեղերը` 2018 թվականի հուլիսի 1-ից,
  3. բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր, դեղատոմսով բաց կթողնվեն 2018 թվականի հոկտեմբերի 1-ից:

ՀՀ առողջապահության նախարարություն

*

*