Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

1891 թ.-ի այս օրը ծնվել է...

Նոյեմբերի 14-ը Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: 1891 թ.-ի այս օրը ծնվել է հայտնի գիտնական, բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած Ֆրեդերիկ Բանտինգը, ով 1923 թ.-ին հայտնաբերել է ինսուլինը: Այդ իսկ պատճառով  ամբողջ աշխարհում նոյեմբերի 14-ն ընդունված է նշել որպես շաքարախտի դեմ պայքարի միջազգային օր:

Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է 1991 թ.-ից՝ Միջազգային շաքարախտային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում շաքարային դիաբետով տառապում է շուրջ 250 մլն մարդ:

*

*