Նոր համագործակցություն՝ հանուն հիվանդների

Արյունաբանական կենտրոնը կազմակերպելու է հիվանդների արյան նմուշների հավաքում....
hushagir

Արյունաբանական կենտրոնն ու Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն այսուհետ կհամագործակցեն առավել բարձր մակարդակով: Երկու հիմնարկների ղեկավարների ստորագրած հուշագրով կողմերը ինովացիոն, դրամաշնորհային ծրագրեր ու հանդիպումներ կկազմակերպեն:

Այս համագործակցության շրջանակում Արյունաբանական կենտրոնը կազմակերպելու է հիվանդների արյան նմուշների հավաքում եւ կլինիկական տվյալների հավաքագրում, իսկ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ հիվանդների կենսաբանական նմուշների մոլեկուլային եւ գենետիկական հետազոտություն:

Ուժերը տարբեր գիտական կենտրոնների հետ համատեղելով՝ արյունաբանական կենտրոնի ղեկավարը նպատակ ունի ավելի բարձր մակարդակի հասցնել արյան խնդիրներով հիվանդների բուժումը:

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*