Հայաստանում հաշվառված է հոգեկան հիվանդություն ունեցող 52 հազար 129 անձ

Հիմնական պատճառները երեքն են` սթրեսը, գենետիկան եւ սոցիալական պայմանները:
hogebujakan-dispanser-pakhust

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Հոգեկան առողջության օրն է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար Արեգա Հակոբյանն ասել է, որ Հայաստանում հաշվառված է հոգեկան հիվանդություն ունեցող 52 հազար 129 անձ, որոնցից 19 հազար 736-ը Երեւանից են: Շրջաններում «հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց թվով առաջին տեղում Շիրակի մարզն է, որտեղ հաշվառված է 5000 հիվանդ»,-ասաց նա:

Հանրապետության գլխավոր հոգեբույժի խոսքով, Հայաստանում հոգեկան առողջության խանգարման հիմնական պատճառները երեքն են` սթրեսը, գենետիկան եւ սոցիալական պայմանները: «Հոգեկան հիվանդություն ունեցող անձինք պետք է գտնվեն հսկողության տակ, այլապես նրանց մոտ հիվանդությունը սրացման փուլ կմտնի, եւ նրանք կարող են վտանգ հանդիսանալ հանրության համար»,-ասել է նա՝ հավելելով, որ կախված հիվանդության տեսակից , պատճառից եւ ընթացքից, այն կարող է լիովին բուժվել:

*

*