Մեկ ամսվա ընթացքում Հնդկաստանի 2 կլինիկաներում գրեթե 200 երեխա է մահացել

Հնդկաստանի ոստիկանությունը մի քանի տասնյակ երեխաների մահվան առիթով հետաքննություն է սկսել:
hndkastan-erexaner

Հնդկաստանի Ֆարուկհաբաթ քաղաքի Ռամ Մանոհար Լոհիա հոսպիտալում մեկ ամսվա ընթացքում 49 նորածին է մահացել: Առնվազն 30-ի մահվան պատճառը նույնն է՝ ակսֆիկսիա: Նշենք, որ աքսֆիկսիան վաղ նորածնային պաթոլոգիա է՝ կապված շնչառական խանգարումների եւ թթվածնի անբավարարության հետ:

Օգոստոսին 160 փոքրիկ էլ մահացել է Գորակհպուր քաղաքում, որը գտնվում է նույն՝ Ուտտար Պրադեշ նահանգում: Մահվան այս դեպքերը եւս, ենթադրաբար, կապված են թթվածնային անբավարարության հետ: Տեղի իշխանությունները, սակայն այս վարկածը հերքում են:

Հնդկաստանի ոստիկանությունը մի քանի տասնյակ երեխաների մահվան առիթով հետաքննություն է սկսել:

Վերջին հետաքննության արդյունքում Ռամ Մանոհար Լոհիա հոսպիտալի անձնակազմին մեղադրանք է առաջադրվել:

 

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*