Հիվանդությունները՝ ըստ ծննդյան ամիսների

Գիտնականները կապ են գտել հիվանդությունների եւ ծննդյան ամիսների միջեւ
noracin-amis

Ալիկանտեի համալսարանի (Իսպանիա) գիտնականները սովորել են մարդկանց հիվանդությունները կանխատեսել ըստ նրանց ծննդյան ամիսների: Այդ մասին հայտնել Է Daily Mail-ը:

Սեպտեմբերին ծնված մարդիկ հունվարի ծնունդների համեմատ մոտավորապես եռակի ավելի հաճախ են տառապում վահանաձեւ գեղձի հիվանդություններից: Օգոստոսին ծնված տղամարդիկ մոտավորապես երկու անգամ ավելի հաճախ են հիվանդանում ասթմայով, քան նրանք, ովքեր լույս աշխարհ են եկել տարեսկզբին: Հունիսին ծնված տղամարդիկ 34 տոկոսով ավելի հազվադեպ են տառապում ընկճախտով եւ 22 տոկոսով քիչ են մեջքի ստորին հատվածի ցավեր ունենում:

Հունիսին լույս աշխարհ եկած կանայք 33 տոկոսով ավելի հազվադեպ են տառապում միգրենով, քան մյուսները: Հուլիսի ծնունդները  27 տոկոսով ավելի հաճախ են ունենում զարկերակային բարձր ճնշում եւ 40 տոկոսով ավելի հաճախ են տառապում անմիզապահությամբ:

Փորձագետներն այս եզրակացություններին են եկել՝ անցկացնելով վիճակագրական հետազոտություն, որը թույլ Է տվել բացահայտել կապը խրոնիկական 27 հիվանդությունների եւ ծննդյան ամիսների միջեւ:

*

*