Մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժումն անվճար կլինի

Կառավարության նիստում որոշվել է առողջապահության նախարարությանը տրամադրել 12 մլրդ 33 մլն դրամ
erexa-hivandanoc

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է առողջապահության նախարարությանը տրամադրել 12 մլրդ 33 մլն դրամ: Ըստ նախարարության ներկայացրած տեղեկության` տրամադրվող գումարի շրջանակում նախատեսվում է ընդլայնել առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրեր:

«0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունը կդառնա անվճար, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամները և հատուկ խմբերում ընդգրկված այլ քաղաքացիների բուժօգնության փաթեթն կընդլայնվի` ընդգրկելով սրտի վիրահատական և նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայություններ»,- նշված է նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ։

*

*