Ամանորյա սննդի հետևանքները. ինչպե՞ս վերադառնալ նախկին ռեժիմին — Երկիր Մեդիա

Ամանորյա սննդի հետևանքները. ինչպե՞ս վերադառնալ նախկին ռեժիմին

Yerkirmedia.am-ի հետ զրույցում բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը նշեց...
uteliq-snund

Աշխատանքային երկօրյա եռուզեռը հետևում է թողել տոնական օրերը, սակայն այդ օրերին օգտագործած սննդի տարբեր տեսակների ու համերի խառնուրդը երկար է իր մասին հիշեցնում: Գիրացում, ստամոքսաաղիքային տրակտի խանգարում, ծանրության զգացողություն…

Ի՞նչ սնունդ պետք է օգտագործել հետտոնական օրերին և ինչքան ժամանակ է անհրաժեշտ նախկին ռեժիմին անցնելու համար:

Yerkirmedia.am-ի հետ զրույցում բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը նշեց, որ միջինը երկու շաբաթ է անհրաժեշտ մարդկանց՝ տոների ազդեցությունից դուրս գալու և նախկին ռեժիմին անցնելու համար:

«Հին սնունդը անպայման պետք է թափել, շատ հեղուկ օգտագործել, հատկապես ջուր: Պետք է սահմանափակել ալկոհոլի քանակը, կենդանական սնունդը փոխարինել բուսականով՝ բանջարեղեն, մրգեր, սերմեր, ընդեղեն, հատիկներ շատ օգտագործել»,-նշեց Վարդանուշ Պետրոսյանը:

Ըստ նրա՝ շատ կարևոր է նաև քնի ռեժիմի վերականգնումը:

*

*