Հայաստան կներկրվի նոր դեղամիջոց՝ հեպատիտ C-ի դեմ

2017 թվականին արդյունավետ էր վիրուսային հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի անվճար բուժումը։
hepatit-virus

2017 թվականին իրականացված բժշկական թիրախային ծրագրերից արդյունավետ էր վիրուսային հեպատիտ C-ով 1000 հիվանդի անվճար բուժումը։ Այն հնարավոր է դարձել Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարարության կողմից Հայաստանին նվիրաբերված 3000 տուփ «Սովալդի» դեղի օգտագործմամբ։

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր հերթական անգամ ընդունել է վերջին տարիներին հայտնաբերված թանակարժեք դեղն արտադրող, «Գիլեադի» բժշկական տնօրեն Այսան Մուրթեզաօղլուին, ԱՊՀ երկրների գործադիր տնօրեն Սերգեյ Պիոնտին և պետական մարմինների հետ աշխատանքի գծով տնօրեն Ժիրայր Ռաթևոսյանին։

ԱՆ գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանը ներկայացրել է առաջին 1000 հիվանդի բուժման արդյունքները, որոնք գոհացրել են դեղ արտադրող ընկերության ներկայացուցիչներին։

Լևոն Ալթունյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում հեպատիտ C-ի և B-ի ազգային  գրանցամատյան ստեղծելու ուղղությամբ։ Հասմիկ Ղազինյանի ղեկավարությամբ իրականացվող այս ծրագիրը հնարավորություն կտա գնահատելու երկրում հեպատիտային վարակների տարածվածությունը։  Միաժամանակ, այն կնպաստի վարակի անհայտ աղբյուրների բացահայտմանը և դրանց դեմ պայքարին։

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել «Գիլեադ» ընկերության վերջին սերնդի «Հարվոնի» դեղի որոշակի քանակի միանվագ ներկրման կապակցությամբ։ Այն կտրամադրվի մատչելի գնով։ Զուգահեռաբար աշխատանքներ կտարվեն այդ և այլ դեղերի գրանցման ուղղությամբ։

 

*

*