Հայաստանում առաջին անգամ կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստում է կատարվել

Կառավարության նիստից առաջ Արսեն Թորոսյանը տեղեկացրեց...
virahatutyun-hivandanoc-bjishk

Կառավարության նիստից առաջ Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ Հայաստանում լյարդի փոխպատվաստում է եղել՝ աղջկանից մորը։

Ըստ նրա` սա բժշկագիտական առումով շատ մեծ նշանակություն ունի եւ ուզում են ծրագիրը շարունակական դարձնել, ֆինանսավորում հատկացնել, գոնե ինչ-որ չափով օգնել մարդկանց քանի որ վիրահատությունը շատ թանկ է (մոտ 100 հազար դոլար), իսկ փոխպատվաստումների կարիք ունեցողներ շատ կան:

«Երեկ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից ռեցիպիենտին: Աղջկանից տրվել է մորը: Մի կտորը լյարդի վերցվում է, փոխպատվաստվում է մի մարդուն, որի լյարդը չի աշխատում՝ կյանքը փրկելու հույս տալով նրան: Վիրահատությունը կատարվել է «Աստղիկ» ԲԿ-ում, մեր ռուս գործընկերների օգնությամբ, մեր առողջապահության նախարարության աջակցությամբ: Ուզում եմ նաև հավելել, որ մենք այդ ուղղությունը զարգացնելու ենք: Երիկամի փոխպատվաստման կարիք ունեցող շատ պացիենտներ ունենք, ինչպես նաև լյարդի»,- ասաց Թորոսյանը:

*

*