Հայաստանում կարմրուկի դեպք է արձանագրվել

Հիվանդը 42 տարեկան է, ով կարմրուկի դեմ չի պատվաստվել:
karmruk

Հայաստանում կարմրուկի մեկ դեպք է արձանագրվել: ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ասել է, որ հիվանդը 42 տարեկան է, ով կարմրուկի դեմ չի պատվաստվել:

«Բարեբախտաբար հիվանդությունը ընթացք չի ունեցել, քանի որ հիվանդի հարազատները ժամանակին արել են համապատասխան պատվաստումները»,-ասել է նա:

Մեկ անգամ կարմրուկ տարած մարդն ամբողջ կյանքի ընթացքում չի հիվանդանում: Հիշեցնենք, որ անցյալ տարի հանրապետությունում եւս կարմրուկի մեկ դեպք է գրանցվել:

«Հիմա  մի շարք երկրներում համաճարակ կա` Հունաստանում, Գերմանիայում, Վրաստանում, Բելգիայում: Մեր երկիրն ապահովագրված է, քանի որ պլանային պատվաստումների շարքում ամենամեծ մասնակցությունը այս պատվաստմանն է բաժին ընկնում` 97 տոկոս»,-հավելեց Գայանե Սահակյանը:

*

*