Հայաստանում ցիկլատրոնի գործարկումը նախատեսված է իրականացնել մինչև տարեվերջ

ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Անի Ապրահամյանը տեղեկացրեց, որ համապատասխան մասնագետները Հայաստանում են։
ani-aprahamyan

Հայաստանում ցիկլատրոնի գործարկումը նախատեսված է իրականացնել մինչև տարեվերջ: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի-Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Անի Ապրահամյանը տեղեկացրեց, որ համապատասխան մասնագետները Հայաստանում են և արդեն մեկ շաբաթ է աշխատում են ցիկլատրոնի գործարկման շուրջ:

«Տարիներ առաջ Հայաստանի կառավարությունը ձեռք էր բերել այս սարքավորումը, սակայն չէր աշխատում մինչև հիմա: Նախորդ շաբաթ մասնագետներն եկել են, աշխատում են, կարծում եմ, որ հնարավոր է մինչև տարվա վերջ այն ամբողջական գործարկել »,-ասաց Անի Ապրահամյանը: Նրա խոսքով, այն շատ կարևոր աշխատանք է, մեծ ներդրում կունենա առողջապահության ոլորտում: Մասնավորապես, ցիկլատրոնի գործարկումը կնպաստի քաղցկեղի աշխտորոշումը առավել ճշգրիտ կատարելու համար:

«Ի դեպ, իզոտոպների արտադրությունը միայն առողջապահական հարց չէ, մենք այն կարող ենք այլ ոլորտներում նույնպես օգտագործել: Պարզապես, առողջապահական առումով կարծում եմ՝ շատ կարևոր է, որովհետև քաղցկեղային հիվանդություններից մահացությունները Հայաստանում շատ են: Եթե մենք այն արագ գործի դնենք, ապա բոլոր տեսակի քաղցկեղի հիվանդությունների դիագնոստիկայի համար լուրջ առաջընթաց կլինի»,-ասաց Անի Ապրահամյանը: Նա նկատեց, որ տարիներ առաջ երբ Հայաստանը այս սարքավորումը ձեռք էր բերում, տարածաշրջանային բազմաթիվ երկրներ այն չունեին, հիմա շատերը ձեռք են բերել, այնպես որ պետք է շտապել մեր ունեցած սարքավորումը լիարժեք գործի դնելու հարցում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները