Այսօր ոսկրածուծի հայ դոնորների օրն է

Պրոֆեսոր Միհրան Նազարեթյանն այսօրվա նման հիշում է․․․

Այսօր կյանք փրկողների՝ ոսկրածուծի հայ դոնորների օրն է: «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամն իր գոյության 18 տարվա ընթացքում արդեն անդամագրել է 28 հազարից ավելի կամավորների՝ 4 մայրցամաքների 24 երկրներից: Նրանցից միայն 3 տասնյակն է հնարավորություն ունեցել իսկապես կյանք փրկել՝ սեփական արյան բջիջները նվիրաբերելով աշխարհի տարբեր անկյուններում ապրող հիվանդերի՝ նույնիսկ առանց նրանց ճանաչելու:

Պրոֆեսոր Միհրան Նազարեթյանն այսօրվա նման հիշում է՝ ինչպես Մոսկվայի կլինիկայի ասպիրանտ էր ու պատահմամբ դարձավ դոնոր՝ փրկելով ազգությամբ ռուս տղամարդու կյանքը:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*