Հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցվել են

Բանակցությունները շարունակվում են դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնելու համար:
hakaurucqayin-dex

Առողջապահության նախարարության և Շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե»  դեղագործական ընկերության բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել ընկերության արտադրած և դեղագործական կազմակերպությունների կողմից Հայաստան ներմուծված հակաուռուցքային  որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնել:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե» ընկերության կողմից մշակվել է «Հիվանդների աջակցություն»  ծրագիրը, որի նպատակն է օգնել կրծքագեղձի, արգանդի պարանոցի, ձվարանների, կոլոռեկտալ, երիկամաբջջային, թոքերի  և գլխուղերի քաղցկեղ ունեցող հիվանդներին` ավելի հասանելի դարձնելով թիրախային բուժումը հերսեպտին և ավաստին դեղերով:

Ստորև ներկայացվում է նշված դեղերի շուկայական գները (ՀՀ դրամով)`

— Հերսեպտին 440մգ. նախկին գին`  590 000, նոր գին`  530 000
— Ավաստին 100մգ.  նախկին գին` 152 000,  նոր գին` 105 000
— Ավաստին 400մգ.  նախկին գին` 598 500,  նոր  գին` 410 000:

«ՀոֆՖման Լյա Ռոշե»  դեղագործական ընկերության հետ բանակցությունները շարունակվում են դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնելու համար:

*

*