Հակաբիոտիկների անտեղի կիրառումը վնասակար է

Կարեւոր այս դեղերի ոչ ճիշտ ու անհարկի օգտագործումն այսօր առողջապահության ամենալուրջ խնդիրներից է
hakabiotik

Ի՞նչ անել, որպեսզի անտեղի հակաբիոտիկներ չկիրառվեն՝ այսօր բժիշկները քննարկել են համաժողովի ընթացքում: Կարեւոր այս դեղերի ոչ ճիշտ ու անհարկի օգտագործումն այսօր առողջապահության ամենալուրջ խնդիրներից է, քանի որ առաջացել է հակաբիոտիկների նկատմամբ կայունություն, փոխարենը, նոր դեղեր ստանալը երկար տարիների աշխատանք է: Այս հարցը ռուսաստանյան «Միկրոմիր» ընկերությունը դեռեւս 100 տարի առաջ է փորձել գտնել՝ ստեղծելով մի քանի անուն դեղամիջոցներ, որոնք կարելի է կիրառել այն դեպքում, երբ հնարավոր է խուսափել հակաբիոտիկներից: Հիմա ընկերությունը ներկայացուցչություն է բացել Երեւանում:

«Այսօր մեծ հաճույքով Հայաստանում սկսում ենք առաջին, սակայն, հուսով եմ, ոչ վերջին գիտաժողովը: Մենք բժիշկներին հիմա ցանկանում ենք ծանոթացնել արտադրանքի հետ, որը 100 տարվա պատմություն ունի: Սրանց կիրառությունը շատ կարեւոր է հակաբիոտիկների կիրառումը կրճատելու հարցում: Նշեմ, որ հայ բժիշկներից արդեն աջակցություն ենք ստանում»,- նշել է «Միկրոմիր» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Զուրաբովը:

«Նպատակը՝ խուսափել հակաբիոտիկների կիրառումից այնտեղ, որտեղ այն հնարավոր է չկիրառել: Հակաբիոտիկների հաճախակի կիրառման դեպքում բացասական արդյունքների ենք հանդիպում»,- ասել է «Միրոմիր-Հայաստան» ընկերության տնօրեն Անահիտ Սարգսյանը:

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*