«Գյումրի» բժշկական կենտրոնը կշարունակի իրականացնել սրտի ստենտավորում

«Գյումրի» բժշկական կենտրոնն այս ծրագրում ընդգրկվել էր 2015 թվականի հունվարի 1-ից:
shtapogn,-hivandanoc

«Գյումրի» բժշկական կենտրոնը կշարունակի իրականացնել «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում)» «Կյանքի ստենտ» ծրագիրը՝ համաձայն բուժհաստատության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև կնքված հուշագրի:

«Գյումրի» բժշկական կենտրոնն այս ծրագրում ընդգրկվել էր 2015 թվականի հունվարի 1-ից: Ինչպես տեղեկացնում են բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից, 2017 թվականին «Կյանքի ստենտ» ծրագրի շրջանակներում Գյումրու ԲԿ-ում իրականացվել է 137 վիրահատութուն:

Ծրագրի շրջանակներում վիրահատությունն իրականացվում է անվճար։ Ծրագրում ընդգրկվում են սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդները: Սրանք հիմնականում անհետաձգելի դեպքերն են:

Արմենուհի Մխոյան

*

*