Գույները նաև բուժում են

Մրսածության ժամանակ խորհուրդ է տրվում կրել կարմիր գույնի հագուստ
guyner

Մարդիկ վաղուց են նկատել, որ գույները տարբեր ձևով են անդրադառնում տրամադրության և ինքնազգացողության վրա։

19-րդ դարում բժիշկները սովորել են օգտագործել գույները՝ տարբեր հիվանդությունների բուժման նպատակով:

Մրսածության ժամանակ խորհուրդ է տրվում կրել կարմիր գույնի հագուստ։ Կարմիր գույնն օգտակար է նաև մաշկային հիվանդությունների և հոդացավերի դեպքում։

Դեղին գույնը դրական ազդեցություն ունի լյարդի, ստամոքսի, լեղապարկի և  նյարդային համակարգի վրա։

Կապույտը  հանգստացնող ազդեցություն ունի, օգտակար է հարբուխի, բրոնխների ասթմայի, բրոնխիտի դեպքում։ Այն նաև հանգստացնում է աչքերը։

Կանաչը հաշտեցնող, հարմոնիա առաջացնող գույն է, նվազեցնում է գլխացավը, հանդարտեցնում է սրտխփոցը։

Նարնջագույնի դրական ազդեցության ոլորտն ամենամեծն է. հավասարակշռում է գրեթե բոլոր օրգանների և համակարգերի աշխատանքը, օգնում է անպտղության և դեպրեսիայի դեպքում։

 

*

*