ՀՀ-ում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է. նախարարություն

...հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 597 հիվանդ:
shncharakan

Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին:

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ ըստ օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների` հունվարի 8-ի դությամբ արձանագրվել է 642 դիմելիություն պոլիկլինիկական կազմակերպություններ:

Հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 597 հիվանդ: Դեպքերի 96%-ն արձանագրվել է երեխաների շրջանում: Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերին, ապա արձանագրվել է 130 կանչ:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը:

*

*