Երակների վարիկոզ լայնացում, միգրեն, աչքերի բորբոքվածություն․ 20 տարի նստած աշխատելու հետեւանքները

Հետազոտողները ստեղծել են կնոջ մոդել, որը գրասենյակում աշխատել Է 20 տարի:

Հետազոտողները ստեղծել են կնոջ մոդել, որը գրասենյակում աշխատել Է 20 տարի: Էրգոնոմիկայի եւ աշխատանքի պահպանության բնագավառի փորձագետները ցուցադրել են, թե առողջության հետ կապված ինչ խնդիրներ կառաջացնի նստած աշխատելը:

Հոլովակը հրապարակված Է YouTube-ում։ Fellowes ընկերության խնդրանքով մասնագետները հարցում են արել Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Մեծ Բրիտանիայի ավելի քան 3 հազար գրասենյակային աշխատողների եւ պարզել, թե առողջության հետ կապված ինչ խնդիրներ են նրանց անհանգստացնում: Այդ մասին գրում Է Daily Mail-ը:

Ստացված արդյունքները դրվել են «Ապագայի գործընկերը» անվանումը կրող զեկույցի հիմքում, ըստ որի՝ ստեղծել են Էմմա անունով մոմե ֆիգուր: Մոդելի կեցվածքը խախտված Է, նա ունի երակների վարիկոզ լայնացում, միգրեն, աչքերի բորբոքվածություն: Հետազոտողների կարծիքով, գրասենյակային աշխատողների 90 տոկոսը տառապելու են այս հիվանդություններից, եթե չփոխեն իրենց կենսակերպը: Փորձագետները կոչ են անում արմատապես փոխել աշխատանքի պայմանները։

*

*