Գիտնականները պարզել են երեխաների ճարպակալման գլխավոր պատճառը

Ուսումնասիրվել է 9-11 տարեկան 2700 երեխա
charpakalum-erekha-chax

Երեխաների մոտ ճարպակալումը ոչ թե սխալ սննդի կամ համակարգչային խաղերի, այլ՝ ուղեղի աշխատանքի հետեւանք է, պարզել են Քեմբրիջի եւ Յեյլի համալսարանների հետազոտողները։ Գիտնականներն ուսումնասիրել են 9-11 տարեկան  2700 երեխայի՝ ինչպես նորմալ քաշով, այնպես էլ՝ ավելորդ։ Նրանք չափել են ուղեղի կեղեւի հաստությունը եւ համադրել այն մարմնի քաշի ցուցիչի հետ։

Պարզվել է, որ գերերի մոտ, անկախ սեռից, տարիքից եւ ազգությունից, ուղեղի կեղեւը ավելի բարակ է՝ հատկապես մերձճակատային հատվածում, որը պատասխանատու է կոգնիտային ֆունկցիաների (իր առջեւ դրված խնդիրների լուծում, կարեւորն անկարեւորից տարանջատելու ունակություն, գործողությունների համակարգում) հսկողության համար։

Գիտնականները հույս են հայտնել, որ երբ երեխան նիհարի, կեղեւի հաստությունը կաճի, ինչը կնպաստի քաշի կորստին։

Նշենք, որ ամբողջ աշխարհում ճարպակալմամբ տառապում է շուրջ 124 մլն երեխա։ Ճարպակալման հավանական հետեւանքներից են շաքարախտը, սրտի հիվանդությունները, քաղցկեղը և ալն։

*

*