Հայաստանում ամենահաճախ հանդիպող գենետիկ հիվանդությունը ընտանեկան պարբերական տենդն է

Բարձր տոկոս կազմող այլ գենետիկ հիվանդություն չունենք
erevanyan-hivandutyun

Այսօր կայացած «Բժշկական գենետիկայի ազգային օր» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում եվրոպացի լավագույն գենետիկ մասնագետները հայ մասնագետներին են փոխանցել իրենց փորձը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»-ը։

Գիտաժողովը կազմակերպել է Երևանի պետական բժշկական համալսարանը Առողջության առաջնային պահպանման կենտրոնի հետ համատեղ: Կոնֆերանսի նպատակն է Հայաստանում բարձրացնել բժշկական գենետիկայի տարբեր ոլորտների վերաբերյալ իրազեկվածությունը։

Հայ մասնագետները ներկայացրել են օրենսդրական և կառուցվածքային այն բացերը, որոնք այսօր առկա են Հայաստանում։

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն, ԱՆ գլխավոր գենետիկ Թամարա Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ամենահաճախ հանդիպող գենետիկ հիվանդությունը ընտանեկան պարբերական տենդն է («երևանյան հիվանդություն»), բարձր տոկոս կազմող այլ գենետիկ հիվանդություն չունենք:

*

*