Տուգանք կամ 6 ամիս ազատազրկում՝ չպատվաստվելու համար

2008 թ.-ից Ֆրանսիայում կարմրուկով վարակված 10 երեխա է մահացել
patvastum

Ֆրանսիայում երեխաների համար պարտադիր պատվաստումների քանակը կհասնի 11-ի: Մինչ այժմ պատվաստումներ կատարվել են երեք հիվանդությունների դեմ՝ դիֆթերիա, պոլիոմիելիտ եւ տետանուս, հունվարից սկսած պատվաստման ենթակա հիվանդությունների ցանկում ընդգրկվել են նաև տուբերկուլյոզը, կարմրուկը եւ հեպատիտ Բ-ն:

Ըստ Ֆրանսիայի առողջապահության նախարարի՝ երկրում չեն պատվաստվել երեխաների 15% -ը, ովքեր  շատ դեպքերում կարող են  մահացու վտանգ ներկայացնել հասակակիցների համար:

Այժմ երեխաներին պատվաստելու մերժման դեպքում ծնողներից գանձում  են 3,750 եվրո տուգանք կամ դատապարտում 6 ամիս ազատազրկման:

Նշենք, որ 2008 թ.-ից Ֆրանսիայում կարմրուկով վարակված 10 երեխա  է մահացել, իսկ ԵՄ 14 երկրներում այդ վարակով 4 000 մարդ հայտնվել է հիվանդանոցում:

 

*

*