Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում տոն օրերին հերթապահություն կսահմանվի

Պոլիկլինիկաներում ժամը 11:00-15:00-ը կհերթապահեն մանկաբույժ և թերապևտ
hivandanoc

Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ը ներառյալ կսահմանվի հերթապահություն:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Տոնական օրերին պոլիկլինիկաներում ժամը 11:00-15:00-ը կհերթապահեն մանկաբույժ և թերապևտ:

Ստացիոնար բուժհաստատություններում՝ հիվանդանոցներում, հերթապահությունը սահմանված կլինի ժամանակացույցով:

*

*