«Էրեբունի» բժշկական կենտրոնում Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն է բացվել

Վարչապետը ներկա է գտնվել Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի բացման արարողությանը
nikol-pashinyan (1)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկա է գտնվել նոր՝  Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի բացման արարողությանը:

Կենտրոնի  գլխավոր ուղղություններից է վահանաձև գեղձի հիվանդությունների, մասնավորապես՝ չարորակ ուռուցքների ախտորոշումը և բուժումը: Բուժումն իրականացվելու է ռադիոակտիվ յոդի միջոցով՝ հատուկ  կապարապատված հիվանդասենյակներում, եվրոպական չափորոշիչներին համապատասխան: Նոր կենտրոնն ունի մեկուսացված 4 հիվանդասենյակ: Կենտրոնում միաժամանակ կարող է բուժվել 6 հիվանդ:

Վարչապետը կենտրոնի ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել ստեղծված պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը:

*

*