Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը կհետաձգվի

Տեղեկացրել է Առողջապահության նախարարը
elektronayin-hamakarg (1)

Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը կլինիկական մասով կհետաձգվի: Այս մասին իր տեսաուղերձում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ նման եզրահանգման եկել են էլեկտրոնային առողջապահության օպերատորի հետ քննարկումների արդյունքում: «Հունիսի 1-ից մարդիկ պետք է իրենց բոլոր պացիենտների կլինիկական տվյալները մուտքագրեին էլեկտրոնային առողջապահության համակարգ, ինչը, սակայն, ֆիզիկապես հնարավոր չէր լինելու, իսկ պարտադրանքով նման համակարգ ներդնելը սխալ է»,-ասաց նախարարը:

Նա համակարգի թերություններից ընդգծեց նաև օրենսդրական բացը: «Ոչ մի իրավական ակտ, կառավարության որոշում կամ նախարարի հրաման չկար, որով կպարտադրվեր, որ որևէ բուժհաստատություն մուտքագրեր պացիենտի կլինիկական տվյալները էլեկտրոնային առողջապահության համակարգին: Այս ընթացքը մենք օգտագործելու ենք՝ վերանայելու համակարգի ներդրման ժամանակացույցը»,- ասաց նախարարը՝ համակարգը մեր երկրի համար բավական կարևոր համարելով:

Էլեկտրոնային առողջապահության համակարգի նպատակն է ապահովել քաղաքացիների՝ բժշկական հաստատություններ այցելությունների գրանցումը, մատուցված բժշկական ծառայությունների, դրանց ֆինանսավորման, դեղերի դուրսգրման, բժշկական գրանցումների, հիվանդության պատմագրերի էլեկտրոնային վարումը:

 

*

*