Անքնությունը՝ դեպրեսիայի հաղթահարման միջոց

Պարզվում է՝ դեպրեսիան կարելի է բուժել անքնությամբ:
anqnutyun

Ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունների համաձայն՝ դեպրեսիան կարելի է բուժել անքնությամբ: Հետազոտողները հանգել են այս եզրակացությանը՝ ամփոփելով 1974-2016 թվականներին արված գիտական աշխատանքների ուսումնասիրությունները: Հետազոտության տվյալների վերաբերյալ հոդվածը հրապարակվել է The Journal of  Clinical Psychiatry-ում:

Վերլուծվել են 66 անկախ հետազոտություններ, որոնց հեղինակներն ուսումնասիրել են` ինչպես է անքնությունն ազդում դեպրեսիայի վրա:

Պարզվել է, որ դեպրեսիվ վիճակին բնորոշ ախտանշաներն ուսումնասիրվողներից 45 տոկոսի մոտ մեղմացել են, երբ տեղի է ունեցել քնի ամբողջական կամ մասնակի խախտում: Այսպիսով, ըստ գիտնականների՝ նման «թերապիայի» արդյունավետությունն ապացուցվել է:

Ավելի վաղ ԱՄՆ-ի բժիշկները հայտնել էին՝ տևական անքնությունը մեծացնում է ինսուլտից մահանալու հավանականությունը: Սա հատկապես վերաբերում է այն մարդկանց, ովքեր տառապում են շաքարախտով եւ սրտանոթային հիվանդություններով: Նրանց խորհուրդ է տրվում քնել առնվազն վեց ժամ:

Պատրաստեց՝

Արաքս Առաքելյանը

*

*