Մարտի 1-ից մի շարք դեղեր կվաճառվեն միայն դեղատոմսով

Հատուկ ցանկում ընդգրկվող յուրաքանչյուր դեղ գնելու համար հարկավոր է գնալ բժշկի։
degh

Մարտի 1-ից մի շարք դեղեր կվաճառվեն միայն դեղատոմսով: Դա նշանակում է, որ հատուկ ցանկում ընդգրկվող յուրաքանչյուր դեղ գնելու համար հարկավոր է գնալ բժշկի, ստանալ դեղատոմս: Պարտադիր պահանջը կգործի հակաբիոտիկների, հորմոնային դեղամիջոցների եւ կոդեին պարունակող դեղերի համար։

Հուլիսի 1-ից դեղատոմսը պարտադիր կլինի բոլոր ներարկումային եւ հակաուռուցքային դեղերի համար, հոկտեմբերի 1-ից՝ բոլոր այն դեղերի համար, որոնք նախատեսված են միայն դեղատոմսով վաճառքի համար, սակայն մինչ այժմ Հայաստանում ազատ վաճառվում են: Այս որոշումն այսօր ներկայացրել են Առողջապահության նախարարության  պատասխանատուները, ասելով, որ պահանջը բխում է Դեղերի մասին օրենքից:

Ըստ կարգի՝ Հայաստանում գրանցված 4.700 անուն դեղից դեղատոմսով բացթողնման է ենթակա 2.700-ը:

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*