Սովորական ցավազրկող ձեռք բերելու հետ կապված խնդիր չի լինի. ԱՆ ներկայացուցիչ

Մարտի 1-ից դեղատոմսով բաց կթողնվեն...
poxoc-dexatun2

Դեղերը դեղատոմսով գնելու ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությունն ամենևին ուղղված չէ մարդկանց կյանքը բարդացնելուն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեցլ է ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը:

«Սովորական ցավազրկողներ ցանկում առկա կլինեն, և մենք հնարավորություն կունենանք դրանք ազատ ձեռք բերել, սակայն այն ցավազրկողները, որոնք պարունակում են սպեցիֆիկ քիմիական նյութեր, դուրս կգրվեն դեղատոմսով: Նպատակահարմար է դրանց ազատ վաճառքը սահմանափակելը: Դրանք կարող են հետո այլ նպատակների համար օգտագործվել: Ես խորապես համոզված եմ, որ սովորական ցավազրկող գնելու հետ կապված խնդիր չի լինելու»,-ասել է Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Մարտի 1-ից դեղատոմսով բաց կթողնվեն հակաբիոտիկները, հորմոնալ և կոդեին պարունակող դեղերը, հուլիսից` ներարկումային դեղերը, իսկ հոկտեմբերից դեղատոմսով դուրս կգրվեն բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանում գրանցված են որպես դեղատոմսով դուրս գրվող:

Ամբողջական ցանկը հրապարակված է առողջապահության նախարարության կայք-էջում: Կառավարության որոշմամբ, դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը փոխվում է:

*

*